Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն

15:25, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ամերիկուհի Սենդի Ֆան-Ջիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, երբ փորձում էր Չինաստանից մեկնել Մակաո: Նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման:

Ֆան-Ջիլիսի ամուսինը հայտնել է, որ կինը Լոս Անջելես է ժամանել ապրիլի 28-ին: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները մեղադրում են իր կնոջը նրանում, որ 1996 թվականին երկու անգամ այցելել է այդ երկիր լրտեսական առաքելությամբ և աշխատել է Կենտրոնական հետախուզական վարչությունում:

Սենդի Ֆան-Ջիլիսի փաստաբանը հրաժարվել է պաշտպանյալի գործով մանրամասներ տրամադրել դրանում առկա «պետական գաղտնիքների» առկայության պատճառով: 


© 2009 ARMENPRESS.am