Լե Պենը Դյուպոն-Էնյանին խոստացել է վարչապետի պաշտոնը

16:12, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Վեր կաց, Ֆրանսիա» շարժումը որոշում են կայացրել կազմել նախընտրական միություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են քաղաքական ուժերի առաջնորդներ Մարին Լե Պենը և Նիկոլա Դյուպոն-Էնյանը:

«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին ենք պնդելու մեր համատեղ կառավարական ծրագիրը»,- ասել է Լե Պենը: Նա իր համախոհի քայլը խիզախ որոշում է որակել` տեղեկացնելով, որ նախագահական ընտրություններում հաղթանակի պարագայում Նիկոլա Դյուպոն-Էնյանին կդարձնի երկրի վարչապետ:


© 2009 ARMENPRESS.am