Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է մահացել

16:20, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Օշսկի շրջանում ապրիլի 29-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակիչ զոհվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շուրջ 1 մլն քառակուսի մետր ծավալով սողանքը ծածկել է 11 տուն, որոնցից չորսը դատարկ են եղել: Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը չի բացառել սողանքի կրկնման հնարավորությունը: Նախնական տվյալներով` սողանքի տակ է մնացել վեց ընտանիք, այդ թվում և ինը երեխա:

«Նախնական տվյալներով` սողանքի հետևանքով մահացել է 24 մարդ»,- ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով` 2003 թվականին սողանքի տակ հայտնված տների սեփականատերերը պետության կողմից փոխառություններ են ստացել այդ վայրից ավելի ապահով մի տեղ տեղափոխվելու համար:


© 2009 ARMENPRESS.am