Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

16:24, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ոստիկանությունը հայտնաբերել է կրակոցի հետքերով 47-ամյա տղամարդու մարմինը: Հանցագործության կատարման դրդապատճառն ու մեղավորները հայտնի չեն:

Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:


© 2009 ARMENPRESS.am