Ավստրիան իրատեսական չի համարում Թուրքիայի մուտքը ԵՄ

16:28, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մուտքը Եվրամիություն անիրատեսական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը:

«Մենք չենք հավատում, որ այդ երկրի մուտքն իրատեսական տարբերակ է»,- ասել է Քերնը` նշելով, որ Թուրքիայում գրանցվող զարգացումներն անհանգստություն են առաջացնում Եվրամիությունում:


© 2009 ARMENPRESS.am