Google-ը նախազգուշացրել Է Google Docs ծառայության դիմակով քողարկված խարդախների վտանգի մասին

12:03, 4 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google ինտերնետ-ընկերությունը հայտնել Է խարդախների մասին, որոնք Gmail Էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը զետեղված Է Twitter-ում Google Docs-ի  պաշտոնական Էջում:

«Մենք հետաքննում ենք այն ֆիշինգային հաղորդագրությունները, որոնք առաքվում են Google Docs-ի անունից եւ ձեզ խնդրում ենք չարձագանքել դրանց»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: 
Google-ում արդեն հեռացրել են կեղծ Էջերը, որպեսզի վնասազերծեն օգտատերերին եւ հորդորում են հայտնել կեղծ նամակների առաքման նոր դեպքերի մասին:
Ֆիշինգն ինտերնետ-խարդախության մի ձեւ Է, որի նպատակը օգտատերերի գաղտնի տվյալներ մուտք գործելն Է եւ նշանաբառեր գողանալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am