Facebook-ը լրացուցիչ 3 հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների դեմ պայքարելու համար

12:15, 4 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցը լրացուցիչ երեք հազար մարդ կվարձի ագրեսիվ հրապարակումների եւ բռնության տեսարանների հեռարձակման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել Է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:  
Նա հայտարարել Է, որ «սրտաճմլիկ» Էր տեսնել այն մարդկանց, որոնք իրենց եւ ուրիշներին վնաս են պատճառում Facebook-ում ուղիղ հեռարձակումների ժամանակ:
Ցուկերբերգը հավելել Է, որ սոցցանցը նաեւ կդյուրացնի գանգատներ տալու բուն մեխանիզմը, որպեսզի աշխատակիցները կարողանան ավելի արագ դրանց արձագանքել եւ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահ մարմիններին:  
Ինչպես նշում Է BBC-ն, ընկերության որոշումը հետեւել Է սոցցանցում սպանությունների եւ ինքնասպանությունների տեսարանների հեռարձակման մի քանի դեպքերին:


© 2009 ARMENPRESS.am