Microsoft-ը ցուցադրել Է Windows 10-ի նոր դիզայնը

16:33, 12 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft կորպորացիան Սիեթլում Build 2017 մշակողների խորհրդաժողովում ծանուցել Է Windows 10-ի հաջորդ խոշոր նորացումը: Նաեւ ներկայացվել Է համակարգի նոր դիզայնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում:  
Նորացումն ստացել Է Fall Creators Update անվանումը եւ պատրաստ կլինի աշնանը: Գործառական համակարգի եւ համակարգային հավելվածների արտաքին տեսքը կփոփոխվի Fluent Design System կոչվող նոր հայեցակարգին համապատասխան: Դրա հիմքում ընկած են անցումների տարբեր Էֆեկտների օգտագործումը եւ նոր անիմացիաներ:  
Դրա հետ մեկտեղ, ընկերությունը ներկայացրել Է մի քանի նոր ծրագրեր եւ ծառայություններ: Դրանցից մեկը Story Remix խմբագիրն Է, որն արհեստական ինտելեկտի հիման վրա տեսահոլովակներ Է ստեղծում օգտատիրոջ լուսանկարներից եւ տեսագրություններից: Նաեւ ներկայացվել Է Timeline ինտերֆեյսը, որը ցույց Է տալիս, թե ինչի վրա Է աշխատել օգտատերը եւ նրան վերադարձնում Է ավելի վաղ բացված ֆայլեր, ծրագրեր եւ կայքեր:

© 2009 ARMENPRESS.am