Անդրանիկ Չափարյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

11:39, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի Անդրանիկ Չափարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսաստանյան Օրենբուրգ քաղաքում ընթացող ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Չափարյանը երրորդ տեղի գոտեմարտում հաղթեց սլովակ Մատուս Միլիչովսկուն:

Մինչ այս բրոնզե մեդալակիր էր դարձել նաև Ֆերդինանդ Կարապետյանը:

Թիմը մասնակցում է  հետևյալ կազմով` Գոռ Մկրտչյան (60 կգ), Հովհաննես Ալեքսանյան (60 կգ), Վահագն Հովսեփյան (60 կգ), Շահեն Աբաղյան (60 կգ), Ռոբերտ Գաբրիելյան (73 կգ), Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ), Դավիթ Սարգսյան (81 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Թիմի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը: 


© 2009 ARMENPRESS.am