Ինչպես պաշտպանվել նոր վիրուսից. «Կասպերսկի Լաբորատորիա»-ն խորհուրդներ է տալիս

13:59, 15 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են «WannaCry» անվանումն ստացած գաղտնագրիչով վարակման տեղեկատվությունը. դրան մայիսի 12-ին բախվել են աշխարհով մեկ գործող տարբեր ընկերություններ։ Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, գրոհը տեղի էր ունենում Microsoft Security Bulletin MS17-010 հայտնի ցանցային խոցելիության միջոցով։ Այնուհետև վարակված համակարգում տեղադրվում էր ռութքիտ (ծրագրային միջոցների հավաքածու, որն ապահովում է օբյեկտների քողարկումը, կառավարումը, տվյալների հավաքագրումը), որն օգտագործելով՝ չարագործները գործարկում էին գաղտնագրող ծրագիրը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բոլոր լուծումները գրանցում են այդ գրոհում կիրառվող տվյալ վնասաբեր ծրագիրը հետևյալ անվանումներով.

Տվյալների գաղտնազերծման համար չարագործները պահանջում են վճարել փրկագին 600 ԱՄՆ դոլարի չափով՝ արտահայտված Bitcoin կրիպտոարժույթով։ Մայիսի 14-ի դրությամբ «Կասպերսկի Լաբորատորիա-ն» գրանցել է աշխարհի 74 երկրում գրոհի 45 000 փորձ։ Վարակման փորձերի ամենամեծ թիվը դիտարկվում է Ռուսաստանում։ Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը հայտնել է,որ հզոր կիբեռգրոհին աշխարհով մեկ բախվել են 150 երկրում՝ հավելելով, որ խոսքը ավելի քան 200 հազար տուժածների մասին է, որոնցից շատերը ընկերություններ են, ներառյալ՝ խոշոր կորպորացիաները։ Օրինակ՝ մայիսի 12-ին վիրուսային գրոհից տուժել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության 48 մասնաճյուղ ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և առողջապահության հիմնադրամներ, ինչը հանգեցրել է բժշկական հաստատություններում ամբուլատոր հիվանդների ընդունման չեղարկման, շտապօգնության ծառայության աշխատանքի խաթարումների և ծրագրված վիրահատությունների անցկացման խափանումների։ Եվ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ(64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչայինհամակարգերի անվտանգության ապահովման համար։

«WannaCry» գաղտնագրիչը արտադրության կանգառի է հանգեցրել ռումինական «Dacia» ավտոգործարանում (http://www.reuters.com/article/uscyber-attack-dacia-idUSKBN1890IG?il=0), «Renault»-ի ավտոգործարանում (http://www.reuters.com/article/us-renaultcybercrime-idUSKBN1890AK), վնասել «Nissan»-ի Սանդերլենդի գործարանին (http://www.bbc.co.uk/news/uk-england-39906534), Իսպանիայի մի շարք խոշոր, այդ թվում՝ էներգետիկ ընկերություններին (http://www.bbc.com/news/technology-39901382

Այն դեպքում, եթե ձեր նիշքերը (ֆայլեր) գաղտնագրվել են, կտրականապես չի կարելի օգտագործել համացանցում առաջարկվող կամ էլեկտրոնային նամակներով ստացված գաղտնազերծման միջոցները։ Նիշքերը գաղտնագրված են կրիպտոկայուն ալգորիթմներով, իսկ ձեր ներբեռնած ուտիլիտները կարող են մեծ վնաս հասցնել ինչպես ձեր համակարգչին, այնպես էլ ամբողջ կազմակերպության համակարգիչներին, քանի որ պոտենցիալ վնասաբեր են և նպատակաուղղված են համաճարակի նոր ալիքին։  

«Եթե դուք հայտնաբերել եք, որ ձեր համակարգիչը ենթարկվել է վարակի, հարկ է անջատել այն և հետագա հրահանգներ ստանալու համար դիմել տեղեկատվական անվտանգության բաժին։ 

Մենք ընկերություններին խորհուրդ են տալիս ձեռնարկել վարակման ռիսկերը նվազեցնելու մի շարք միջոցներ.

WannaCry գրոհների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունում՝ 

https://securelist.com/blog/incidents/78351/wannacry-ransomware-used-in-widespread-attacks-all-over-the-world/»,-նշված է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ: 


© 2009 ARMENPRESS.am