Ֆրանսիան Facebook-ին տուգանել Է օգտատերերի մասին տվյալներ հավաքելու համար

15:56, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Տեղեկատվություն եւ ազատություններ» ազգային հանձնաժողովը (CNIL) մայիսի 16-ին Facebook սոցիալական ցանցին 150 հազար եվրո Է տուգանել օգտատերերի վերաբերյալ տվյալների անիրավական հավաքման եւ օգտագործման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այս անկախ վերահսկիչ ատյանի տարածված հայտարարության մեջ: 
Հանձնաժողովը հիշեցնում Է, որ «տվյալների օգտագործման քաղաքականության մեջ փոփոխությունների վերաբերյալ 2015 թվականին Facebook-ի արած հայտարարությունից անմիջապես հետո CNIL-ն վերահսկողություն Է իրականացրել…՝ տվյալների պաշտպանության մասին օերնքի կիրառումն ստուգելու համար»: 
Ստուգումների արդյունքում, ինչպես արձանագրում Է հանձնաժողովը, բացահայտվել են սույն օրենքի բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես, ինչպես արձանագրել Է հանձնաժողովը, «Facebook-ը զանգվածային կարգով օգտագործել Է ինտերնետ-օգտատերերի անձնական տվյալները հասցեական գովազդի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am