Դուբայը 1,7 մլրդ դոլար արժողությամբ առողջավայր կստեղծի երկու ձեռակերտ կղզիներում

14:44, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայը հայտարարել Է երկու ձեռակերտ կղզիներում 6,3 միլիարդ դիրխամ (1,7 միլիարդ դոլար) արժողությամբ առողջավայր ստեղծելու պլանների մասին: Այն կգտնվի «Բուրջ ալ Արաբ» («Արաբական աշտարակ») շքեղ հյուրանոցից ոչ հեռու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Նոր առողջավայրը, որը կստանա «Մարսա ալ Արաբ» («Արաբական նավամատույց») անվանումը, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ըստ ժամանակի վերջին նախագծերից մեկն Է, որոնց նպատակն Է մինչեւ 20 միլիոնի հասցնել ամեն տարի Դուբայ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը: 2020 թվականին այդ Էմիրությունն ընդունելու Է համաշխարհային ցուցահանդեսը:  
«Մարսա ալ Արաբը» տարածված կլինի շուրջ 40 հազար քառակուսի մետր մակերեսի վրա եւ բաղկացած կլինի երկու արհեստական կղզիներից: Դրանցից մեկը նվիրված կլինի տարբեր տեսակի ատրակցիոնների եւ ընտանեկան հանգստին, իսկ մյուսում կկառուցվեն 140 շքատներ եւ մասնավոր նավահանգիստ զբոսանավերի եւ կատերների համար, նշել Է ԱՄԷ-ի պետական լրատվական գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am