Գևորգ Կոստանյանն ազատվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

14:54, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Գևորգ Կոստանյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:  


© 2009 ARMENPRESS.am