Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

15:05, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արփինե Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»: 

Արփինե Հովհաննիսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:


© 2009 ARMENPRESS.am