Դալար ցանկապատը քաղաքներում օդը ծառերից ավելի լավ Է մաքրում. բնապահպաններ

15:20, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թփերը եւ դալար ցանկապատերը կարող են բարձր շենքերով կառուցապատված  աղտոտված քաղաքներում օդն ավելի լավ մաքրել, քան ծառերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հետազոտության մեջ, որը հրապարակված Է Atmospheric Environment հանդեսում: 
Աշխատությունում նշված Է, որ բարձր ծառերն օդը լավ են մաքրում բաց տարածություններում, մինչդեռ խիտ կառուցապատված քաղաքներում այդ խնդիրն ավելի լավ են կատարում ոչ բարձր խիտ թփուտները:  
Հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Փրաշանթ Քումարը՝ Սուրեյի համալսարանից, ասում Է, որ քաղաքային իշխանությունները պետք Է փորձեն դալար ցանկապատեր տնկել այնտեղ, որեղ դա թույլ Է տալիս մայթի լայնությունը:  
Ինչպես նշում Է BBC-ն, այժմ Քումարը եւ մյուս հետազոտողները փորձում են պարզել, թե հատկապես որ բույսերն են ավելի լավ համապատասխանում խիտ կառուցապատված քաղաքներում օդը մաքրելու համար, եւ ինչպիսին պետք Է լինի դալար ցանկապատի օպտիմալ բարձրությունը:  
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ խոշոր քաղաքներում օդի աղտոտումը մնում Է բնակչության առողջության  վատացման գլխավոր պատճառներից մեկը:


© 2009 ARMENPRESS.am