«Երիտասարդ պապը» սերիալը շարունակություն կունենա

17:02, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան HBO հեռուստաալիքը ձեռնամուխ Է եղել «Երիտասարդ պապը» սերիալի շարունակության նկարահանմանը: Ինչպես եւ օրիգինալ նախագծում, ռեժիսորը կդառնա Պաոլո Սորենտինոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը: 
Սիքվելն ստանալու Է «Նոր պապը» անվանումը: Նախագծին կմասնակցի արդյոք Ջուդ Լոուն, որը օրիգինալի գլխավոր դերակատարն Է, չի բացահայտվում: Նկարահանիումների սկիզբը պլանավորված Է 2018 թվականի վերջին: 
Քահանայապետ Ջուդ Լոուն կպատմի իտալական ծագում ունեցող Էքսցենտրիկ երիտասարդ ամերիկացի Լենի Բելարդոյի (Լոու) մասին, որին Հռոմի պապ են ընտրում: Գլխավոր հերոսը փորձում Է եկեղեցում արմատական բարեփոխումներ իրականացնել, ինչի պատճառով կարդինալներն սկսում են նրա դեմ խարդավանքներ նյութել: Սերիալի միակ եթերաշրջանը թողարկվել Է 2016 թվականին: Նրանում նաեւ խաղացել են Դայան Քիթոնը եւ Սիլվիո Օռլանդոն:
Սորենտինոն նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ գեղեցկություն», «Երիտասարդություն», «Ավելորդ մարդը» եւ «Որտեղ Էլ որ լինես» ժապավենները:
 «Երիտասարդ պապը» առաջին սերիալն Է դարձել ռեժիսոր կարիերայում:


© 2009 ARMENPRESS.am