Google-ը ներկայացրել Է Android-ի նոր տարբերակը

14:14, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google I/O ամենամյա խորհրդաժողովում ներկայացվել Է Android գործառական համակարգի նոր տարբերակը: Միջոցառումը հեռարձակվել Է Google-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Andoid O նոր գործառական համակարգում մշակողները մեծ ուշադրություն են նվիրել օպտիմալացմանը, օրինակ, թրաֆիկի եւ GPS-ից տվյալների հաղորդումը ֆոնային ռեժիմում բացված հավելվածներ կարող Է կրճատվել:  
Նոր գործառույթների թվում նաեւ կա picture-in-picture-ը, որը թույլ Է տալիս սարքի Էկրանին միաժամանակ աշխատել երկու հավելվածներով: Վերամշակված Է նաեւ ծանուցումների համակարգը. այժմ մատչելի Է դրանց նախապես ծանոթանալու գործառույթը՝ հավելվածի պատկերի վրա երկարատեւ սեղմելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am