Apple-ի առաջին համակարգիչներից մեկը աճուրդի Է հանվում Գերմանիայում. DPA

14:19, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple ընկերության առաջին անձնական համակարգիչներից մեկը աճուրդի Է դրված Գերմանիայում: Կազմակերպիչներն ակնկալում են, որ սարքի գինը, որը չի կարող կատարել այսօրվա սարքերի համար տարրական առաջադրանքները, կարող Է հասնել 335 հազար դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը:
Քյոլնի աճուրդների տունն արդեն մայիսի 20-ին պլանավորում Է Apple-1 սարքի վաճառքից ստանալ 180 հազարից մինչեւ 300 հազար եվրո (200-ից մինչեւ 335 հազար դոլար): «Մեքենայի հաշվողական հզորություն այնպիսին Է, որ այն չի կարողանա այսօրվա հաղորդագրություններից մեկն իսկ գրել Էլեկտրոնային փոստով»,-գործակալությունը մեջբերում Է աճուրդի տան տնօրենի հայտարարությունը: Նա նշել Է, որ սարքի արժեքավորությունը դրա ֆունկցիոնալությունը չԷ, այլ այն, որ մինչ օրս պահպանված աշխատող համակարգիչները հատուկենտ են:
Apple-1 առաջին համակարգիչը 1976 թվականին հավաքվել Է Սթիվ Վոզնյակի կողմից կալիֆոռնիական Պալո-Ալտոյում:


© 2009 ARMENPRESS.am