Աստղերի հանդերձները Կաննի կինոփառատոնում

15:05, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լազուրե ափին մեկնարկել Է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը: Reuters գործակալության նյութերի ֆոտոժապավենում ցուցադրվել Է, թե կինոյի ու շոու բիզնեսի աստղերն ինչ ապշեցուցիչ հանդերձներով են ներկայացել ամենահեղինակավոր համաշխարհային կինոստուգատեսներից մեկի բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը հանձնարարվել Էր վարել ժողովրդականություն վայելող իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչիին: Հեղինակավոր կինոմրցույթի բացման արարողությանը կարմիր ուղեգորգով անցնելու համար կինոյի եւ շոու բիզնեսի աստղերից շատերը եկել Էին շատ բաց հանդերձներով: 
Հոբելյանական կինոֆորումի ժյուրին գլխավորել Է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը, իսկ փառատոնը բացվել Է ֆրանսիացի ռեժիսոր Առնո Դեպլեշենի «Իսմայելի ուրվականները» ֆիլմով:


© 2009 ARMENPRESS.am