Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:21, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. մայիսի 17-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք  հարցեր:

Կայացել է նաև ԵԱՏՄ մինչև 2025 թվականի «Թվային օրակարգ»-ի հիմնական ուղղությունների վերաբերյալ քննարկում: 


© 2009 ARMENPRESS.am