Մայիսի 23-ին Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու

15:54, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին մայիսի 23-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մայիսի 23-ին  տվյալ ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու և բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով:


© 2009 ARMENPRESS.am