Ամերիկուհին զգեստ Է պատրաստել կոնֆետների 10 հազար փաթաթվածքներից

16:58, 19 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի բնակչուհիներից մեկը զգեստ Է պատրաստել Starburst կոնֆետների 10 հազար փաթաթվածքներից: Աղջիկը գույնզգույն զգեստով լուսանկարները հրապարակել Է Facebook սոցցանցի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրում Է Mashable-ն, նկարչուհի Էմիլի Սեյլհամերն իր ամուսնու հետ ծանոթացել Է նրա սիրելի Starburst կոնֆետների շնորհիվ, որոնցով նա իրեն հյուրասիրել Է: Ամերիկուհին խնդրել Է իր սիրեցյալին քաղցրավենիքի փաթեթվածքները տալ իրեն, եւ որոշ ժամանակ անց կնոջ մոտ կուտակվել Է մի պարկ գույնզգույն թուղթ:
Սեյլհամերի խոսքով՝ զգեստի պատրաստումը դժվարին գործընթաց չԷր, բայց շատ ժամանակ Էր խլում: Յուրաքանչյուր փաթեթվածք նա արդուկել Է եւ դրանք միմյանց կպցրել Էլաստիկ թելով: 
Նա նաեւ ստիպված Է եղել մի քանի անգամ զգեստի դիզայնը փոխել այն պատճառով, որ Starburst-ը դադարեցնում Էր մի քանի գույնի թղթերով կոնֆետի թողարկումը, որոնք նա օգտագործում Էր:
Starburst կոնֆետները թողարկում Է Mars Incorporated սննդի ընկերությունը, որը կենտրոնակայան ունի Մաքլին քաղաքում (ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգ):

 


© 2009 ARMENPRESS.am