Ասանժը մտադիր Է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում

17:22, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր Է խնդրել Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրել իրեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա փաստաբան Ժուլիան Բրանկոն հայտնել Է France Info ռադիոկայանին:
«Կարծում եմ, որ Ֆրանսիային հարկ Է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ հարցին եւ քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին»,- ասել Է փաստաբանը:
2012 թվականից Ասանժն ապրում Է Լոնդոնում՝ իրեն ապաստան տրամադրելու համաձայնված Էկվադորի դեսպանատանը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Շվեդիայի դատախազությունը մայիսի 19-ին դադարեցրել Է Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում Էր բռնաբարության մեջ: Բացի այդ Շվեդիայի դատախազությունը դատարան խնդրագիր Է ուղարկել Ասանժի կալանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Մայիսի 19-ը վերջին օրն Էր, երբ դատախազությունը պետք Է կա՛մ պահանջեր երկարաձգել կալանագրի գործողության ժամկետը, կա՛մ խնդրեր դրա հետկանչումը:   
Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը սպառնում Է ձերբակալել Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: «Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր Է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր Է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված Է ոստիկանության հայտարարության մեջ: 
Ասանժը մերժում Է բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ 2010 թվականին երկու կանանց բռնաբարելու մեղադրանքով իրեն Շվեդիայի արդարադատությանը հանձնելու դեպքում իրեն կարտահանձնեն ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ WikiLeaks-ի հիմնադիրը պետք Է դատարանի առջեւ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am