Արամ Արարատյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

16:41, 20 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 20-ին ստորագրել է որոշում Արամ Արարատյանին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:


© 2009 ARMENPRESS.am