Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները զբոսաշրջիկների թիվը կավելացնեն 50 տոկոսով

18:14, 20 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 20  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող արքունական բաղնիքի խճանկարը, ինչպես նաեւ բաղնիքն ընդգրկող շինությունը կբարեկարգվի, ժամանակակից լուծումներ կստանա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` տաճարի հարեւանությամբ հանգստի կետեր կստեղծվեն, կտեղադրվեն բազմալեզու տեղեկատվական վահանակներ: «Տաճարի հանրահռչակման գործին ակտիվորեն ներգրավելու ենք նաեւ ՏՏ ոլորտին: Տաճարի հարակից տարածքում նախատեսվում է  թանգարանի կառուցում, որն իր մեջ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ, նաեւ շարժական բեմ»,-ասաց նա:

Արմեն Ամիրյանը նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում զբոսաշրջության աճ կա  37 տոկոսով: «Հաշվի առնելով  Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները, մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների աճ 50 տոկոսով»,-հավելեց նա:

[gallery id= 59005]


© 2009 ARMENPRESS.am