Ադրբեջանը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

09:40, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:


© 2009 ARMENPRESS.am