Նալբանդյանը կմասնակցի Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստին

11:30, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am