Հարավկորեացի ալպինիստուհին բարձրացել Է 123-հարկանի երկնաքերի վրա

12:19, 22 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 28-ամյա հարավկորեացի ալպինիստուհի Կիմ Ջեյնը բարձրացել Է Lotte World Tower 123-հարկանի երկնաքերի վրա՝ առանց հատուկ հանդերձանքի, բացի վտանգականխման միջոցի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Յոնհապ գործակալությունը: 
Հարավային Կորեայի ամենաբարձր շենքի նվաճման համար մարզուհուն պահանջվել Է շուրջ երկուսուկես ժամ: YouTube-ում տեսահեռարձակումը վարել են երկնաքերի ալիքով:   
«Դա բարդ Էր: Երբ ես ավելի բարձրացա, կառչանները, որոնք օգտագործում Էի, սկսեցին նեղանալ»,- պատմել Է ալպինիստուհին՝ ավարտելով վերելքը: Ջեյնի խոսքով՝ ինքը փորձել Է հաճույք ստանալ գործընթացից:

© 2009 ARMENPRESS.am