Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին

15:01, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Միացյալ Նահանգների նախագահը մայիսի 22-ին այցելելու է Սուրբ Հարության տաճար, որտեղ ելույթ է ունենալու Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախումբը:


© 2009 ARMENPRESS.am