Սաուդյան Արաբիայում ծարավից տոչորվող օձին ջուր են խմեցրել շշով

16:08, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարակել են օձի տեսագրությունը, որը ջուր Է խմում շշով: Ինչպես գրել Է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի Է ունեցել Սաուդյան Արաբիայում: Տեսահոլովակում երեւում Է, թե ինչպես Է օձն ագահաբար ջուր խմում շշով, որը բռնել Է կադրից դուրս գտնվող մարդը: Երբ շշի պարունակությունը վերջացել Է, սողունը հեռացել Է:   

Հրատարակությունը նշում Է, որ Ռուբ Էլ Խալի անապատում, որտեղ Էլ, ենթադրաբար, տեղի Է ունեցել մարդու հետ օձի հանդիպումը, ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 40 – 50 աստիճան:
Ավելի վաղ նման դեպք Է տեղի ունեցել Հնդկաստանում թագավորական կոբրայի հետ, որը սողացել Է բնակավայր ջուր չլինելու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


© 2009 ARMENPRESS.am