Արցախցի երեք մարզիկ դարձել է ուշուի Եվրոպայի չեմպիոն

21:15, 22 Մայիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 17-20-ը անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունում արցախցի մարզիկները գրավել են վեց մրցանակային տեղ:

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է Արցախից յոթ մարզիկ: Նրանցից երեքը գրավել է առաջին, երեքը` երրորդ տեղ:

Եվրոպայի  չեմպիոն են դարձել պատանիների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը,  60 կգ քաշային կարգում՝ Վարդան Աբրահամյանը  և մեծահասակների առաջնությունում, 56 կգ քաշային կարգում՝ Հայկ Գասպարյանը:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդների առաջնությունում, մինչև 60 կգ քաշային կարգում Դավիթ Դանիելյանը, իսկ մեծահասակների առաջնությունում, մինչև 60 կգ քաշային կարգում՝ Գորիս Սարգսյանը և 65 կգ քաշային կարգում՝ Հայկ Խաչատրյանը:

Մրցաշարին մասնակցել է 28 երկրի ավելի քան 800 մարզիկ:


© 2009 ARMENPRESS.am