Երեք օրում գրանցված 21 ՃՏՊ-ների հետևանքով 38 մարդ վիրավորվել է

21:59, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 23, խարդախության 8, կաշառակերության 3, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և յուրացման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am