Նյու Յորքում հանձնել են Պուլիտցերյան մրցանակները

10:06, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում մայիսի 22-ին տեղի Է ունեցել ժուռնալիստիկայի, գրականության եւ երաժշտության բնագավառում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Ինչպես արարողության ժամանակ հայտարարել Է մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Մայքլ Փրայդը, այս պարգեւը «հիշեցում Է ծառայում այն մասին, թե ինչ ուժ եւ ինչ ազդեցություն ունի խոսքը», իսկ The Washington Post թերթի լրագրող Յուջին Ռոբինսոնը, որն այս տարի այդ պաշտոնում փոխարինել Է Փրայդին, ընդգծել Է, որ «ժուռնալիստիկան կենսականորեն կարեւոր դեր Է խաղում հասարակության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am