Էդգար Ստեփանյանը Տուլայի մրցաշարի լավագույն տասնյակում է

12:06, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը Տուլայի մրցաշարի լավագույն տասնյակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը խմբային վազքում 5-րդ տեղում էր, իսկ սկրեչում` 8-րդ հորիզոնականում: Զբաղեցրած տեղերի համապատասխան՝ Ստեփանյանը վաստակել է նաև վարկանիշային միավորներ:

Հավաքականի անդամը կմասնակցի նաև Մոսկվայի Գրան պրիին:


© 2009 ARMENPRESS.am