Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի առաջնությունը

12:04, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոնի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում մեկնարկեց գեղասահքի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենասահքում առաջին տեղում Սլավիկ Հայրապետյանն էր, կանանց մենասահքում` Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերում առաջինն էր միակ մասնակից Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:

Մրցումային երկրորդ օրը մարզիկները կներկայանան ազատ ծրագրով: 


© 2009 ARMENPRESS.am