Nokia-ն եւ Apple-ը հրաժարվեցին փոխադարձ դատական հայցերից

13:06, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nokia-ն եւ Apple-ը կարգավորել են վեճն արտոնագրային իրավունքների խախտման շուրջը եւ կնքել են համագործակցության համաձայնագիր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ֆիննական ընկերության մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ: 
Փաստաթղթից հետեւում Է, որ Nokia-ն Apple-ին կտրամադրի մի քանի արտադրանք եւ ցանցային ենթակառուցվածքի ծառայություններ: Ըստ որում ընկերությունները համատեղ կփնտրեն հնարավորություններ առողջության համար Էլեկտրոնային արտադրանքի թողարկման բնագավառում: Գործարքի մանրամասները եւ գումարն առայժմ չեն հայտնում:


© 2009 ARMENPRESS.am