Բրիտանական ընտանիքը տուն Է կառուցել չորս օրում

13:16, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել Է կառուցել տուն՝ վեց ննջարաններով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին այս մասին գրել Է The Independent-ը: 
Ռիչարդը, Նիկին եւ նրանց երկու երեխաները որոշել են Լոնդոնից տեղափոխվել Դորսեթի կոմսություն: Ընտանիքը չի կարողացել օկրուգում իր ճաշակով տուն գտնել եւ որոշել Է համապատսխան տուն կառուցել ինքնուրույն: Բրիտանացիները պլանավորել են օգտագործել Էկոլոգիապես մաքուր նյութեր եւ ջանացել են գործն ավարտել կարճ ժամանակում՝ շատ փող չծախսելով:  
Տան հիմնակմախքի համար պանելները վաղօրոք պատրաստվել են Բավարիայում գտնվող ֆիրմայի կողմից: Չորս օրում տարածքում տեղադրվել են երեք հարկերը եւ տանիքը: Տունը շրջապատված Է անտառով, իսկ այգում ավազան կա: Արդյունքում ընտանեկան զույգը տան վրա ծախսել Է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,5 միլիոն դոլար):


© 2009 ARMENPRESS.am