Հենրիխ Մխիթարյանը իր աջակցությունն է հայտնել Մանչեստրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին

14:20, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանն իր աջակցությունն է հայտնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:

«Ուժեղ մնա Մանչեսթեր: Մտքերս և աղոթքներս նրանց հետ են, ովքեր տուժել են գիշերը տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Մխիթարյանը:

Անգլիայի Մանչեստր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էին մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել են 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:  

 


© 2009 ARMENPRESS.am