Իկեր Կասիլիասը կարող է տեղափոխվել Անգլիա

14:27, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական «Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլիասը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Նախնական տեղեկությունների համաձայն, Կասիլիասը համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ: Դարպասապահի պայմանագիրը «Պորտու»-ի հետ ավարտվում է հունիսին:

Իկեր Կասիլիասը մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի:  


© 2009 ARMENPRESS.am