Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցնի անվտանգություն խիստ միջոցառումներով

14:31, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը, որը կկայանա Ստոկհոլմում, կանցնի անվտանգություն խիստ միջոցառումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն: Եվրոպական ֆուտբոլային միությունն իր աջակցությունն է հայտնել Մանչեստրում կայացած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Հանդիպումը կկայանա Ստոկհոլմում մայիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:  


© 2009 ARMENPRESS.am