Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ

16:01, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-ԵՄ հանդիպման խորհրդի արդյունքներով մամուլի հայտարարության սկզբում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է. «Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:


© 2009 ARMENPRESS.am