Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները

16:03, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մրցավարական կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 24-ին տեղի կունենա Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Ատոմ Սևգուլյանը և Արման Ղուշչյանը, մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էրիկ Գալստյանը և Արտակ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյան է Արթուր Գդլյանը: Հանդիպման տեսուչն է Սլավիկ Ղազարյանը:


© 2009 ARMENPRESS.am