Մանչեսթրում ձերբակալել են ահաբեկչությանը մեղսակցության մեջ կասկածվողին

16:05, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթրի ոստիկանությունը հավաստել Է մեկ կասկածյալի ձերբակալումը մարզադաշտում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Մանչեսթր Արենայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մենք կարող ենք հավաստել Հարավային Մանչեսթրում 23-ամյա տղամարդու ձերբակալումը»,- ասված Է հայտարարության մեջ: 
Ոստիկանությունում հավելել են, որ Arndale առեւտրական կենտրոնում տեղի ունեցած միջադեպը, որտեղ նույնպես ձերբակալվել Է մի տղամարդ, կապված չԷ ահաբեկչական գործողության հետ: 
Ավելի վաղ Manchester Evening News թերթը հայտնել Էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի քանի մարդու: Հրատարակության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել Չոռլթոնի եւ Էշթոնի շրջաններում: 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտնել Է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են մահապարտի ինքնությունը: Հետաքննության շահերից ելնելով նրա անունը չի հայտնվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am