Universal ստուդիան ներկայացրել Է իր կինոաշխարհը

17:00, 23 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal հոլիվուդյան կինոստուդիան պաշտոնապես ներկայացրել Է իր կինոաշխարհը: Այդ մասին ընկերության ներակայացուցիչները մայիսի 22-ին գրել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բացի գալուստ աստվածների եւ հրեշների նոր աշխարհ»,-ասված Է հրապարակման մեջ:
Կինոաշխարհն ստացել Է Dark Universe («Մութ աշխարհ») անվանումը: Marvel ստուդիաների համանման աշխարհի օրինակով «Մութ աշխարհ» ֆիլմերի սյուժեները միահյուսվելու են, իսկ հերոսներն մի կինոնկարից անցնելու են մյուսը:
Կինոաշխարհի առաջին կինոնկարը կդառնա «Մումիա»-ն, որը Էկրան կբարձրանա հունիսի 9-ին: Մինչեւ 2019 թվականն աշխարհը կընդլայնվի մինչեւ երկու ֆիլմ. դրա մեջ կմտնի նաեւ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ժապավենը:

© 2009 ARMENPRESS.am