Թբիլիսիի դատարանը ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար ազատազրկման է դատապարտել 7 անձի

19:30, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային դատարանը 2016 թվականի օգոստոսի 20-ին ահաբեկչության իրականացման նպատակով զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման, դեպի Հայաստան ռուսական գազատարի պայթեցման փորձի մեջ մեղադրվող 7 քաղաքացու դատապարտել է ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tabula.ge-ն, նրանք դատապարտվել են 2-ից 14 տարվա ազատազրկման:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել էր երկրի տարածքում գազամուղի պայթեցման փորձն այն հատվածում, որով բնական գազը մատակարարվում է ՌԴ-ից Հայաստան: Ձերբակալվածները պատրաստվում էին Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ՝ Սագուրամո գյուղի մոտակայքում, պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am