Ոստիկանությունը հաստատել է. Մանչեսթերի ահաբեկչությունն իրականացրել է 22- ամյա տղամարդը

21:04, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանչեսթերում ահաբեկչությունն իրականացրել է 22-ամյա Սալման Աբեդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CBS հեռուստաընկերությանն այդ մասին տեղեկացրել է Մանչեսթերի ոստիկանության ղեկավար Իեն Հոփքինսը:

«Ես կարող եմ հաստատել, որ նախորդ գիշեր տեղին ունեցած վայրագության հեղինակ տղամարդը 22-ամյա Սալման Աբեդին է»,- ասել է նա:

Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի է ունեցել ահաբեկչություն: Ոստիկանությունը տեղեկացրել է 22 զոհի և 59 վիրավորի մասին: Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:   


© 2009 ARMENPRESS.am