Հայաստանի պատանեկան հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Սլովակիայի ընտրանուն

21:23, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում մայիսի 23-ին տեղի է ունեցել Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է 1:5 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփել է Ժիրայր Շաղոյանը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Հարություն Մելքոնյան 2. Էրիկ Փիլոյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 6. Կարապետ Հարությունյան 7. Սերգեյ Մկրտչյան 9. Արամ Քոլոզյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Նարեկ Գրիգորյան 16. Արսեն Գյուլամբարյան 21. Սարգիս Մարտիրոսյան

Պահեստայիններ՝ 12. Նարեկ Պողոսյան 8. Միքայել Միրզոյան 14. Պետրոս Մանուկյան 15. Կարեն Մուրադյան 17. Գրենիկ Պետրոսյան 22. Աշոտ Հարությունյան 23. Պատվական Ավետիսյան:  


© 2009 ARMENPRESS.am