Հայաստանում կազմակերպված համերգների թիվն ավելացել է

21:40, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին համերգային 19 կազմակերպությունների դահլիճներում կազմակերպված 593 համերգի ներկա է եղել 194.2 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականին hանրապետության համերգային դահլիճներում կազմակերպված 563 համերգի ներկա է եղել 182.9 հազար մարդ: 2016 թվականին կազմակերպված համերգների թիվն ավելացել է 30-ով, իսկ ներկաների թիվը` 11.3 հազարով:

Հանրապետության 1 000 բնակչի հաշվով հաճախումները  2016-ին կազմել են 64.9, իսկ 2015-ին` 60.9: Համերգներից ստացված հասույթը կազմել է 112.3 մլն. դրամ` նախորդ տարվա 81.4 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 30.9 մլն դրամով:

Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 189.3 հազ. դրամ, իսկ 2015-ին` 144.5 հազար դրամ:

2016 թվականին արտերկրում կազմակերպված 43 համերգ-հյուրախաղերից 21-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 9-ը` ԱՊՀ երկրներում, 4-ը` Լիբանանում, 3-ական` Վրաստանում և Եգիպտոսում, 2-ը` Թուրքիայում և 1-ը` Արցախում:

2015 թվականին արտերկրում կազմակերպված 77 համերգ-հյուրախաղերից 40-ը տեղի էր ունեցել Եվրոպայում, 14-ը` ԱՊՀ երկրներում, 5-ը` ԱՄՆ-ում, 4-ական` Լիբանանում և Թուրքիայում, 3-ական` Վրաստանում և Լատինական Ամերիկայում, 2-ը` Ճապոնիայում, 1-ական` Արցախում և Արա- բական Միացյալ Էմիրություններում:


© 2009 ARMENPRESS.am