Հայաստանում ցանցին բաց թողնված ջրի ծավալը նվազել է

21:59, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին ցանցին բաց է թողնվել 479.8 մլն. խոր. մետր ջուր` նախորդ տարվա ցուցանիշը զիջելով 16.5 մլն. խոր. մետրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականին ցանցին բաց է թողնվել 496.3 մլն. խոր. մ ջուր:

2016 թվականին հանրապետության ցանցին բաց թողնված ջրի ծավալում 255 մլն. խոր. մետրը բաժին է ընկնում Երևանին, իսկ 2015-ին այն կազմում էր 208,7 մլն. խոր. մետր:

2016-ին ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալից 359.0 մլն. խոր. մետրը` ինքնահոսքով էր(ք.Երևան` 209.4 մլն. խոր. մ): 2016թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 75.0%-ը, Երևան քաղաքում` 74.0%-ը:

2015թ. ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալից 368.1 մլն. խոր. մ-ը` ինքնահոսքով (ք.Երևան` 208.7 մլն. խոր. մ): 2015թ. ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 76.3%-ը, Երևան քաղաքում` 76.2%-ը:


© 2009 ARMENPRESS.am