Ավարտվեց Հայաստանի գեղասահքի առաջնությունը

10:48, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտվեց Հայաստանի գեղասահքի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենասահքի Հայաստանի չեմպիոնը Անաստասիա Գալուստյանն է, իսկ տղամարդկանց մենասահքում` Սլավիկ Հայրապետյանը: Պարային զույգերի մրցման միակ մասնակիցը Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգն էր:

Հայաստանի առաջնության տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին մոտ 100 մարզիկ:


© 2009 ARMENPRESS.am